Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն

Մեկնարկում է Մեծ պահքը, այդ ժամանակահատվածում հավատացյալների համար որոշակի սահմանափակումներ և արգելքներ կան, որոնցից շատերը հայտնի չեն մարդկանց: Օրինակ, ինչ է կարելի կամ ինչ չի կարելի ուտել պահքի ժամանակ կամ ինչ արարքներից արժե զերծ մնալ:
Հոգևորն առաջնային է
Պահքը դիետա չէ, նորաձևությանը հետևել չէ, այլ հոգևոր սխրագործություն է, որի նպատակն է մաքրել հոգին, միտքը և մարմինը:
Ում խորհուրդ չի տրվում Պահք պահել
Մեծ Պահքը մաքրվելու համար լավ ժամանակահատված է, բայց ինչպես նշում է դիետոլոգ-էնդոկրինոլոգները, սննդակարգում նախատեսված սահմանափակումները ոչ բոլորի համար են օգտակար: Մեծ Պահքի ժամանակահատվածում նախատեսված սննդակարգն առաջին հերթին շատ առողջ մարդկանց համար է: Հետևաբար, եթե դուք ունեք անեմիա կամ աղեստամոքսային հիվանդություններ, ապա լավ կլինի զերծ մնալ պահքի սննդային ձևից և պահպանել դրա միայն հոգևոր բաղադրիչը:
Ի՞նչ կարելի է ուտել
Դիետոլոգը Պահքի շրջանում խորհուրդ է տալիս ուտել ավելի շատ լոբազգիներ, հացահատիկային սնունդ և բանջարեղեն, այդ թվում` ջերմային մշակման։ Կարելի է օգտագործել նաև միրգ, ընդեղեն, չրեղեն, չչարաշահել չրեղենը շաքարավազի բարձր պարունակության պատճառով։ Կարելի է նաև ուտել շոկոլադ, սակայն ցանկալի է դառը, քանի որ այն ունի բացառապես բուսական բաղադրիչներ` կակաո, կակաոյի յուղ, ջուր, շաքարավազ։