Ես 2 ամիս է՝ չեմ վճարվում․ մոլորության մեջ եք գցում․ ավագանու անդամ

Երևանի ավագանու  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն այսօր առաջարկեց, որ չզեկուցվող հարցերը չհամարակալվեն, այլ մեկ հարցի տակ քննարկվեն, որպեսզի թվեր չլինեն, ու չստացվի, որ, օրինակ, 1-10 հարցերը կան, բայց չեն զեկուցվում։

«Մարդկանց մոլորության մեջ եք գցում։ Կամ ի՞նչ սկզբունքով եք համարակալում այդ հարցերը»,- նշեց նա։

Ավագանու անդամը նաև դժգոհություն հայտնեց, որ երկու ամիս է՝ չի վճարվում, քանի որ չի հասկացել՝ չզեկուցվող հարցերը չեն հաշվվում, իրեն որևէ մեկը չի զգուշացրել։


Մանրամասները՝ տեսանյութում։