17-ի գիշերը նաև սպասվում է անձրև. ինչ եղանակ կլինի

 17-ի գիշերը նաև սպասվում է անձրև. ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (15-20.11.2024թ.)

   

Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 18-19-ին հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին կեսօրից հետո, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-21մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան      16.9°C (1973թ.)    
Օդի նվազագույն ջերմաստիճա            -6.5°C (1993թ.)    
Օդի միջին օրական ջերմաստիճան      6.6°C