Սննդաբանը բացատրել է կաղամբի ֆենոմենալ օգտակար հատկությունները․ հատկապես քաղցկեղի դեմ պայքարում

Սննդաբանը բացատրել է կաղամբի ֆենոմենալ օգտակար հատկությունները․ հատկապես քաղցկեղի դեմ պայքարում

Կաղամբը արժեքավոր մթերք է, որն ունի հակաքաղցկեղային հատկություններ, բարելավում է մարսողությունը և ունի հակավիրուսային ազդեցություն. սննդաբան Միխայիլ Գինզբուրգը խոսել է բանջարեղենի այս և այլ առանձնահատկությունների մասին։

Մասնագետի խոսքով՝ կաղամբը դրական ազդեցություն ունի օրգանիզմի վրա։ Այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հակաօքսիդանտներ, որոնք անհրաժեշտ են 50 տարեկանից բարձր մարդկանց համար։ Հատկապես կարևոր է այս տարիքային խմբի մարդկանց համար կաղամբը օգտագործել ցանկացած ձևով։

Կաղամբը հեշտությամբ մարսվում է օրգանիզմի կողմից՝ տարբերություն չկա, թե ինչ տեսակի մասին է խոսքը։ Թե՛ սպիտակ կաղամբը, թե՛ ծաղկակաղամբը ունեն օգտակար հատկություններ։ Հենց այս բանջարեղենն է, որը նվազեցնում է քաղցկեղի բազմաթիվ տեսակների առաջացման ռիսկը՝ սուլֆորաֆան անունով հայտնի նյութի պարունակության շնորհիվ։

«Դրա շնորհիվ կանխվում է քաղցկեղային ուռուցքների առաջացումը», - բացատրել է Գինցբուրգը «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում։

Բացի այդ, կաղամբը ձևավորում է սննդային բոլուս և բարերար ազդեցություն ունի աղիքային միկրոբիոմի վրա, նվազեցնում է արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև նպաստում է ծանր մետաղների աղերի և ռադիոնուկլիդների հեռացմանը։

Կաղամբ ուտելիս կտրուկ նվազում է սեռական համակարգի հետ կապված «կանացի» հիվանդությունների զարգացման ռիսկը, քանի որ բանջարեղենը կարող է ազդել հորմոնալ մակարդակի վրա:

Ուշադրության արժանի մեկ այլ մթերք է թթու կաղամբը։ Սննդաբանը նշել է, որ այս ուտեստը կարող է բարձրացնել իմունիտետը և արագացնել վիրուսային հիվանդություններից վերականգնման գործընթացը, հատկապես ծերության ժամանակ։