ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Մարեկ Պրավդայի հետ

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Մարեկ Պրավդայի հետ

Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային: Այս մասին տեղեկացնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը: 

Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին: Վերոնշյալի համատեքստում կողմերն անդրադարձել են երկկողմ հնարավոր փոխգործակցությանը:

ԱԽ քարտուղարը և ԱԳ նախարարի տեղակալը նաև մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ: