Այսօր Բաքվում շինծու դատավարության ընթացքում ցուցադրել են Դավիթ Իշխանյանի տեսագրությունը

Այսօր Բաքվում շինծու դատավարության ընթացքում ցուցադրել են Դավիթ Իշխանյանի տեսագրությունը

Այսօր Բաքվում հերթական շինծու դատավարության ընթացքում ցուցադրվել է Արցախի ԱԺ վերջին նախագահ  Դավիթ Իշխանյանի 2016 թվականին տված հարցազրույցի տեսագրությունը, որտեղ նա ասել է, որ  Դաշնակցությունը վահանի դեր էր խաղում Ղարաբաղում։

 Տեսանյութում  Իշխանյանը նաև ասել է․ «Իմ անձնական կարծիքն այն է, որ ամենաճիշտ ուղին ի վերջո Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելն է։ Սա պետք է լինի մեր գլխավոր և վերջնական արդյունքը»։

 Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իշխանյանը դատարանում հայտնել է, որ  դաշնակցությունը  ռազմական աջակցություն չի ցուցաբերել։ 

Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով  հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա մայիսի 23-ին