Երկու տարեկան երեխան պատուհանից ընկնելուց հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ ՌԴ

Երկու տարեկան երեխան պատուհանից ընկնելուց հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ ՌԴ

Վոլոգդայի շրջանում պարզվում են երկու տարեկան երեխայի վնասվածքի հանգամանքները։ Տղան ընկել է  չորրորդ հարկի պատուհանից։ Այս մասին հայտնում է Vologda-poisk պորտալը։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 20-ի երեկոյան, երկու տարեկան երեխան բարձրացել է պատուհանի գոգին, հենվել մոծակներից պաշտպանող ցանցի վրա և ընկել դրա հետ չորրորդ հարկի բարձրությունից։ Տղան տանն է եղել մոր հետ և մնացել էր սենյակում մենակ։

Տուժածը հոսպիտալացվել է գլխի փակ վնասվածքով և կրծքավանդակի վնասվածքով։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։