Հունիսի 30-ից Ռուսաստան առանց վիզայի մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի QR կոդ. ո՞ւմ է այն անհրաժեշտ և ինչպե՞ս ստանալ

Հունիսի 30-ից Ռուսաստանի հետ անվիզա ռեժիմ ունեցող երկրների (ներառյալ Հայաստանի) քաղաքացիները պետք է անցնեն թվային գրանցում՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս՝ Պետական ծառայությունների RuID հավելվածի միջոցով։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունները։
Գրանցումը պետք է ավարտվի ժամանումից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ։
Արդյունքում, քաղաքացին կստանա QR կոդ, որը անհրաժեշտ կլինի ներկայացնել սահմանը հատելիս։
Գրանցվելու համար անհրաժեշտ է հավելվածում ստեղծել անձնական հաշիվ, վերբեռնել լուսանկար և անձնական տվյալներ, ինչպես նաև նշել մնալու սպասվող ամսաթվերը։
Արտակարգ դեպքերում (հիվանդություն, ազգականի մահ) դիմումը կարող է ներկայացվել ժամանումից առնվազն 4 ժամ առաջ։
Գրանցման պահանջը վերաբերում է նաև ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, բացառությամբ Բելառուսի։
6 տարեկանից փոքր երեխաները, ինչպես նաև վիզայով կամ ժամանակավոր բնակության թույլտվությամբ մուտք գործող քաղաքացիները ազատված են գրանցումից։ 6-ից 18 տարեկան երեխաների համար դիմումը պետք է ներկայացնեն ծնողները կամ օրինական խնամակալները, եթե նրանք իրենք ունեն մուտքի թույլտվություն։