Բիզնես դասի ինքնաթիռը ընկել է բնակելի թաղամասի վրա. կան զnհեր․ ԱՄՆ (տեսանյութ)

Բիզնես դասի ինքնաթիռը ընկել է  բնակելի թաղամասի վրա. կան զnհեր․ ԱՄՆ (տեսանյութ)

ԱՄՆ-ում մասնավոր գործարար ինքնաթիռը բախվել է բնակելի շենքերի, հրդեհվել և հրդեհել շենքերը, ինչը նաև ֆիքսվել է տեսանյութում։ CNN-ը հաղորդում է միջադեպի մասին։

Աղբյուրի տվյալներով՝ Cessna 550 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սան Դիեգոյի տարածքում գտնվող Մոնտգոմերի օդանավակայանի մոտակայքում՝ հինգշաբթի, մայիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 03:45-ին։ Վթարի հետևանքով մոտ 15 տուն հրդեհվել է։ Հրշեջները տարհանել են մի քանի թաղամասեր։  Միջադեպի տարածքում գետնի վրա գտնվողների թվում զոհեր և վիրավորներ չկան։ Դեռևս տեղեկություններ չկան, թե քանի մարդ է զոհվել և հայտնի չէ ինքնաթիռում գտնվողների ընդհանուր թիվը։

Տեսանյութն՝ այստեղ