Փող տուր, մի ծառայիր, փող տուր, մի ծառայիր. ի՞նչ գներ է սահմանում պետությունը

Այսօր Կառավարության հերթական նիստում ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է ծառայությունից խուսափած անձանց պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տալ՝ զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

Էմմա Մարտիրոսյան