Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում, բախվել են ՊՆ «UAZ Patriot» ու «Kia», 1 զnհ ու 3 վիրավnր կան․ Shamshyan

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոեմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Կարապետյանի գլխավոորությամբ:
Օպերատիվ են գործել նաև շտապօգության բժիշկների հերթապահ խմբերը, սակայն մինչ շտապօգնության ժամանումը պարեկները վիրավորներից 2-ին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:
Մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սևանի ռազմական ոստիկանության վարչության ծառայողները:
Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, սակայն տեղում պարզվել է, որ «UAZ Patriot»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում և ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել ՀՀ ՊՆ համարանիշներ, դեպքի վայր պետք է ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները:
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: