Մոսկվայի օդանավակայանները կոլապսի մեջ են հայտնվել․ հետաձգվել է ավելի քան 160 չվերթ

Հարյուրավոր մարդիկ մնացել են Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետեւո» օդանավակայաններում, որոնք մայիսի 21-ի կեսօրից ի վեր աշխատում են ընդհատումներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։
Վերջին 24 ժամվա ընթացքում «Շերեմետեւոյում» հետաձգվել է 81 չվերթ, 30-ը՝ վերաուղղորդվել այլ օդանավակայաններ, իսկ յոթը՝ չեղարկվել, գրել են ԶԼՄ-ները։ Նմանատիպ իրավիճակ է նաև «Դոմոդեդովոյում»։
Այնտեղ 70 չվերթ հետաձգվել է, 36-ը՝ վերաուղղորդվել, իսկ 10-ը՝ չեղարկվել։
Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազության տվյալներով՝ թռիչքի և վայրէջքի սահմանափակումների պատճառով հետաձգվել է ավելի քան 160 չվերթ, այդ թվում՝ 72-ը՝ դեպի Շերեմետեւո, 71-ը՝ դեպի Դոմոդեդովո և 19-ը՝ դեպի Վնուկովո։
Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը մարտից ի վեր Ռուսաստանի շրջանների վրա անօդաչու թռչող սարքերի ռեկորդային քանակի հարձակումներ են կազմակերպել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 11 շրջաններում առնվազն 182 թիրախի ոչնչացման մասին։