Արտակարգ դեպք՝ Երևանում, դանակաhարություն է եղել, 49-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասից «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «ԱրթՄեդ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 49-ամյա Տարոն Հ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասի 48 շենքի բնակարաններից մեկում Տարոն Հ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է ոմն Մելսոյի հետ, որի ժամանակ վերջինս սուր կտրող ծակող առարկայով մեկ անգամ հարվածել է Տարոն Հ․-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելով և ձեռնակված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Մելսոն հանդիսանում է 20-ամյա Մելսիկ Ա․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։