Ադրբեջանը կրшկում է Սյունիքին․ մայիսի 17-ից այս կողմ կրակnցները բավականին նվազել են

Ադրբեջանը կրшկում է Սյունիքին․ մայիսի 17-ից այս կողմ կրակnցները բավականին նվազել են

«Բա թշնամի ա, կրակելու ա, հո՞ մեզ մեղր ու չամիչ չի բաժանի։ Հարցը կրակելը չի, խնդիրը էնա, որ թուրքը խի՞ ա հասել Խոզնավար, ո՞վ բերեց սրանց, խի՞ հասան մեր տներին, որ մի հատ էլ կրակեն ու խախտեն մեր խաղաղ կյանքը»,- MediaHub-ին ասում է խոզնավարցի տղամարդը։ 

Ադրբեջանը դարձյալ  խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, փոխվել են միայն կրակելու ժամերը։

«Մայիսի 17-ի գիշերը Խնածախի ուղղությամբ կրակել են խոշոր տրամաչափի զենքով։ Մարդ չի տուժել, դրանից հետո սկսել են կրակել միայն լուսադեմին։ Քանի օրա սպասում ենք մինչև ժամը 12-ը, գիշերվա 1-ը, չեն կրակում, բայց միանգամից մի քանի ուղղություններով սկսում են կրակել։ Դա էն ժամնա, որ հովիվները դուրս են գալիս հանդերը, հողագործները գնում են այգիներ։ Գյուղում կյանքը առավոտ շուտ ա սկսվում»,- ասաց նա։ 

MediaHub-ը կապ հաստատեց նաև Խնածախի բնակիչների հետ։ Վերջիններս ևս փաստեցին, որ մայիսի 17-ից այս կողմ կրակոցները բավականին նվազել են։

«Հիմա հանգիստ քնում ենք, ժամը 11-ից հետո չեն կրակում։ Բայց լուսաբացին` 5-ի կողմերը սկսում են ճռռացնել»։

Սյունիքի մարզի Խնածախ և Խոզնավար գյուղերում կարծում են, որ ադրբեջանցիների վերջին օրերի պահվածքը կապված է Լավրովի՝ Հայաստան այցի հետ։ 

«Ադրբեջանի կապերը ոչ մեկ չի կարողանում սանձել, «դաժե» Պուտինը, ինձ թվումա, սա ընդամենը խաղ ա, որ «տեսեք-տեսեք՝ Լավրովը եկել է Երևան, ու Ադրբեջանը չի կրակել»։ Իրանք լավ մտածում են, էդ մենք էդքան դիվանագիտական հնարավորություն չունենք»,- ասաց նա։

Հունան Թադևոսյան