Էրդողանը հայտարարել է, որ հետաքրքրված չէ նախագահի պաշտոնի համար կրկին առաջադրվելով

Էրդողանը հայտարարել է, որ հետաքրքրված չէ նախագահի պաշտոնի համար կրկին առաջադրվելով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հետաքրքրված չէ նախագահի պաշտոնի համար կրկին առաջադրվելով, սակայն երկրին «անհրաժեշտ է նոր սահմանադրություն»։

Նա այս մասին ասել է Հունգարիայից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում։

«Ես չեմ հետաքրքրված չեմ վերընտրվելով կամ կրկին պաշտոնի համար առաջադրվելով։ Մենք միայն մտահոգված ենք նրանով, թե ինչպես կարող ենք բարելավել մեր երկրի հեղինակությունը։ Թուրքիան փոխվում է, աշխարհը փոխվում է։ Մենք ապրում ենք նոր դարաշրջանում։ Այսքան արագ փոփոխվող աշխարհում հնարավո՞ր է ինչ-որ բանի հասնել մի սահմանադրությամբ, որը ստեղծվել է հին Թուրքիայում հեղաշրջման պայմաններում և որը դեռևս պահպանում է հեղաշրջման մտածելակերպը»,- ասել է Էրդողանը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան այլևս չի կարող առաջ շարժվել դեպի ապագա՝ «պուտչիստների կողմից գրված և առաջարկված սահմանադրությամբ»։ «Հիմա մեզ անհրաժեշտ է սահմանադրություն, որը կառաջարկեն քաղաքացիական անձինք, այլ ոչ թե դավադիրները», - ընդգծել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։