ՌԴ-ն կոտրել է հազարավոր տեսախցիկներ՝ Ուկրաինայի ԶՈՒ-ին ռազմական մատակարարումները տեսահսկելու համար

ՌԴ-ն կոտրել է հազարավոր տեսախցիկներ՝ Ուկրաինայի ԶՈՒ-ին ռազմական մատակարարումները տեսահսկելու համար

Ռուսաստանը կոտրել է Ուկրաինայում հազարավոր և Եվրոպայում հարյուրավոր տեսախցիկներ՝ Ուկրաինայի զինված ուժերին ռազմական օգնության մատակարարումները տեսահսկելու համար։

Այս մասին հայտարարել է բրիտանական հետախուզությունը։

Ընդհանուր առմամբ, ռազմական օբյեկտների և երկաթուղային կայարանների մոտ օգտագործվել է մոտ 10,000 տեսախցիկ։

Դրանցից 80%-ը (այսինքն՝ մոտ 8 հազար) տեղադրված է եղել Ուկրաինայում, 10%-ը՝ Ռումինիայում, 4%-ը՝ Լեհաստանում, 2.8%-ը՝ Հունգարիայում և 1.7%-ը՝ Սլովակիայում։