Թրամփը «նոր ընկերներ» է գտել

Թրամփը «նոր ընկերներ» է գտել

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է «ռուսական թեզիսներով» և հեռանում է Եվրոպայից՝ մերձենալով «նոր ընկերների» հետ։

Axios պորտալին տված հարցազրույցում նա ասել է, որ Թրամփը և ամերիկացի պաշտոնյաները, խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին, «կրկնում են ռուսական նարատիվներուն ու խոսույթի կետերը»։

Կալլասը նշել է, որ ինքը նաև մտահոգված է, որ ԱՄՆ նոր վարչակազմը հեռանում է Եվրոպայից, մինչդեռ ավելի է մոտենում «նոր ընկերներին»:

«Մեզ հասցեագրված հայտարարությունները կոշտ են, Ռուսաստանին վերաբերող հայտարարությունները շատ բարեկամական են, սա փոփոխություն է»,- ընդգծել է նա։