Խոշոր հրդեհ՝ Գյումրիում․ փրկարարները ծխապատ տարածքից տարհանել են 3 ամսական երեխայի

Խոշոր հրդեհ՝ Գյումրիում․ փրկարարները ծխապատ տարածքից տարհանել են 3 ամսական երեխայի

Այսօր՝ մարտի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային  կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Երկու հրշեջ փրկարար էլ 2-րդ հարկի բնակարանի ծխապատ գոտուց տարհանել են 3 ամսական տղա երեխայի։ 

Հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը։ Այրվել է բնակարանի խոհանոցն ամբողջությամբ՝ իր գույքով։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։