Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (08.01.2024)

1. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նախքան Իսրայել մեկնելը, այսօր նախ բանակցություններ կվարի Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում՝ ձգտելով կանխել Մերձավոր Արևելքում պատերազմի ընդլայնումը: Բլինքենը կիրակի օրը Հորդանանում և Կատարում էր։ Նա նաև կայցելի Արևմտյան ափ և Եգիպտոս: 

2. Ֆերմերները ցանկանում են կաթվածահար անել Գերմանիան: Ցուցարարները գիշերը ժամանել են Բեռլին: Հիշեցնենք, որ ֆերմերները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության գյուղատնտեսական քաղաքականության դեմ. նրանք դժգոհ են սուբսիդիայի կրճատումներից:

3. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը վաղաժամկետ կլքի պաշտոնը և կմասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին։ Եվրոպական խորհրդի ղեկավարի և պատգամավորի պաշտոնները չեն կարող համատեղվել։ Լրագրողների հետ զրույցում Միշելը նշել է, որ իր իրավահաջորդի անունը կարող է հրապարակվել հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին։ 

4. Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի. ևս 103 մարդ համարվում է անհետ կորած: Հիշեցնենք, որ հունվարի 1-ին կենտրոնական Ճապոնիայում ավելի քան 40 երկրաշարժ է եղել։ Դրանցից 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն ամենաուժեղն է՝ 1885 թվականից ի վեր: 

5. Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգի Բաջաուր շրջանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 5 ոստիկան, ևս 10-ը վիրավորվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է ոստիկանական մեքենա։ Իրավապահ մարմինները ներգրավված են եղել պոլիոմիելիտի պատվաստումների ժամանակ անվտանգության ապահովման գործում: