Արտակարգ դեպք՝ Արարատում. բախվել են «Բելառուս 82» տրակտորն ու Ваз 2109-ը. Հնդկաստանի վիրավոր քաղաքացիներ կան

Արտակարգ դեպք՝ Արարատում. բախվել են «Բելառուս 82» տրակտորն ու Ваз 2109-ը. Հնդկաստանի վիրավոր քաղաքացիներ կան

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Մխչյան-Դիտակ գյուղամիջյան ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 43-ամյա Գաբրիել Վ.-ի վարած Ваз 2109 մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Գեղամ Խ.-ի վարած «Բելառուս 82» մոդելի 1605AX  կցորդիչով տրակտորը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 09-ի ուղևորներ, Հնդկաստանի հանրապետության քաղաքացիներ 21-ամյա Մոհիդի Ումարը, 19-ամյա Դինեշ Գումնարամը և 32-ամյա Տրիլոգ Մոդիլարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը, ով նույնպես Հնդկաստանի հանրպետության քաղաքացի է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչկան խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի, մարզային վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է  քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տրակտորը բարձված է եղել ցախով, երբ 09-ը մխրճվել է նրա հետնամասում, ինչի հետևանքով 09-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ ողջ վառելափայտը թափվել ու լցվել է ճանապարհով մեկ: