Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ Հայաստանն Ադրբեջանին միջանցք է տալու

Միջանցք բառի ունիվերսալ սահմանում, որպես այդպիսին չկա․ մի կողմը դա կմեկնաբանի որպես միջանց, մյուսը՝ ճանապարհ, բայց այն, ինչ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի իննին, ենթադրում է այլ իրավական կարգավիճակ, քան Երևան-Աշտարակ ճանապարհը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդմանը, թե «Զանգեզուրի միջանցք» տրվելու է Ադրբեջանին, թեև Փաշինյանը վստահեցնում է, որ նման բան լինել չի կարող։

Նրա խոսքով՝ այն ճանապարհը, որ տրվելու է, իրավական այլ կարգավիճակ ունի։ 

«Դա կներկայացնենք որպես միջանցք, թե չէ՝ արդեն ճաշակի հարց է»,- նկատեց Խաչատրյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ այն ճանապարհը, որ կապելու է Ադրբեջանը Նախիջևանին, ունենալու է իրավական այլ կարգավիճակ։

Մանրամասները՝ տեսանյութում։