Մխիթարյանի բացը խաղադաշտից դուրս էլ կզգացվի․ մեր բախտը բերել է, որ Սպերցյան ունենք․ Արման Դանիելյանը՝ Շոտլանդիա-Հայաստան սպասվող խաղի մասին

Մխիթարյանի բացը խաղադաշտից դուրս էլ կզգացվի․ մեր բախտը բերել է, որ Սպերցյան ունենք․ Արման Դանիելյանը՝ Շոտլանդիա-Հայաստան սպասվող խաղի մասին

Վստահ եմ՝ տղաները ցանկանում են հանդես գալ Եվրո 2024-ում և ամեն ինչ անելու են դրա համար։ Այս մասին Mediahub.am-ի հետ զրույցում ասաց սպորտային վերլուծաբան Արման Դանիելյանը՝ խոսելով կայանալիք Շոտլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մասին։ Դանիելյանի խոսքով` նախորդ տարի աշխարհի առաջնության որակավորման փուլը մեր հավաքականը լավ սկսեց, սակայն ձախողեց. դրան հաջորդող պարտությունների միակ մեղավորը տղաները չէին, այլ նաև հանրությունը, որը մտածեց, որ հզոր հավաքական ունենք և պարտավոր ենք երկրորդ տեղ գրավել աշխարհի առաջնությունում։

«Մենք գերագնահատեցինք մեզ, որը սխալ էր և դա մեզ խանգարեց»։

Դանիելյանի խոսքով՝ ֆուտբոլում օլիմպիական կարգախոսը չի գործում, որ կարևորը մասնակցությունն է և ոչ թե հաղթանակը։ Մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ունենք և միանշանակ իրեն հարգող ցանկացած ֆուտբոլիստ չի կարող մասնակցել մի խաղարկության՝ առանց հաղթելու կամ հաջորդ փուլ դուրս գալու մտքով։

«Մենք ունենք ուժեղ, բայց հավասար հակառակորդներ։ Իռանդիային հաղթել հաջողվեց, բայց շատ ավելի բարդ է լինելու շոտլանդացիների հետ, նրանք շատ արագ ֆուտբոլիստներ ունեն, իսկ մեր պաշտպանական գիծը հակառակը՝ դանդաղաշարժ են, իհարկե, մեծ փորձ ունեն, լավ ֆուտբոլիստներ են, խելացի են, բայց դանդաղաշարժությունը նշանակում է, որ ցածր պաշտպանական գոտիով ենք խաղալու, գնդակը տալու ենք շոտլանդացիներին և ապավինելու ենք հակագրոհներին։ Մենք ունենք անհատական վարպետությամբ խաղացողներ, կարծում եմ՝ եթե խաղի մեկնարկի 60-րդ րոպեում գնդակ բաց չթողնենք, խաղը գնա 0։0 արդյունքով, սա կստիպի, որ շոտլանդացիները լարվեն և մենք այդ ժամանակ կարող ենք մեր բախտը հակագրոհով փորձել»,-մեկնաբանեց նա։

Հարցին, թե ինչ հետևանք կունենա Հենրիխ Մխիթարյանի բացը՝ վերջինս պատասխանեց՝ Մխիթարյանի բացը խաղադաշտից դուրս էլ կզգացվի։

«Նա մեծ հեղինակություն ունեցող ֆուտբոլիստ է, նրա խորհուրդները լսում են։ Մեր բախտը բերել է, որ ունենք Սպերցյան, որովհետև նա խաղադաշտում անհատական մեծ վարպետություն ունի, որը գովելի է. ցավոք, Գևորգ Ղազարյանը ևս չի հրավիրվել»։

Լիաննա Թորոսյան