ՌԴ-ում գտնվող ավելի քան 1 մլն մարդ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. քաղաքագետ (տեսանյութ)

ՌԴ-ում գտնվող ավելի քան 1 մլն մարդ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. քաղաքագետ (տեսանյութ)

Ռուսաստանում արդեն տագնապած հայերը դիմում են հյուպատոսություններ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, քանի որ հասկանում են, որ աշխարհի հետ կապը կարող է ապահովել իրենց հայկական քաղաքացիությունը։

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։ «Կա արդեն 1 մլն-ից մինչև 1,2 մլն քաղաքացիություն ստանալու դիմում ՌԴ-ում գտնվող հյուպատոսություններ, հսկայական հերթեր են գոյացել։ Քանի որ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը որդեգրվել է 90-ականներին, և դրանից հետո կյանքը բավականին փոփոխվել է, կարծում եմ այս հարցի շուրջ կառավարությունը պետք է մտածի և փոփոխություններ իրականացնի»,- ասաց քաղաքագետը։ Նրա խոսքով այս պահին ՌԴ-ում կա մոտ 4 հյուպատոսություն։

Մանրամասները՝ տեսանյութում։