Համացանցում է հայտնվել զուգարանակոնքի վրա նստած աղջկա լուսանկարը, որն արվել է ռոբոտ փոշեկուլի կողմից

Համացանցում է հայտնվել զուգարանակոնքի վրա նստած աղջկա լուսանկարը, որն արվել է ռոբոտ փոշեկուլի կողմից

2020 թվականին Վենեսուելայի համացանցային ֆորումներից մեկում հրապարակվել է զուգարանակոնքի վրա նստած աղջկա նկար։ Պարզվել է, որ նկարն արվել է iRobot Roomba J7 ռոբոտ փոշեկուլի կողմից. այդ մասին գրում է MIT Technology Review ամսագիրը։

Փոշեկուլն աղջկա լուսանկարն ուղարկել է Scale AI ստարտափին։ Ենթադրվում է, որ նկարը ֆորումում տեղադրվել է ընկերություններից մեկի աշխատակցի կողմից, որին հասանելի է եղել պատկերը։

iRobot-ը հաստատել է, որ նկարներն արվել են փոշեկուլով 2020 թվականին։ Ընկերությունն առանձին-առանձին նշել է, որ այս սարքերը փորձարկողներն օգտագործում են արհեստական ​​ինտելեկտի ուսուցման նպատակով, իսկ նման փոշեկուլները հասանելի չեն լայն հանրությանը։