ՀՀ հավաքականի ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել Եվրոպա լիգայի խաղում

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել Եվրոպա լիգայի խաղում

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում դանիական «Սիլկեբորգը», որի կազմում է Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Կալիզիրը, հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է ֆիննական ՀԻԿ-ին:

32-ամյա Կալիզիրը եղել է հյուրերի մեկնարկային կազմում, 28-րդ րոպեին զգուշացվել է, իսկ 69-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել դաշտից:

Պատասխան խաղը կայանալու է օգոստոսի 25-ին:

Հիշեցնենք, որ Կալիզիրը դանիական ակումբի կազմը համալրել է 2021 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելով հունական «Ապոլոն Սմիրինսից»:

Պաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 21 հանդիպում: