Իլոն Մասկը վաճառել է X սոցիալական ցանցը՝ իրեն

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի xAI ստարտափը, որը ստեղծել է Grok չաթ-բոտը, գնել է X սոցիալական ցանցի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը՝ 45 միլիարդ դոլար արժողությամբ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ինքը՝ Իլոն Մասկը։
«xAI-ը ձեռք է բերել X-ը բաժնետոմսերի գնման գործարքի միջոցով: xAI ստարտափն արժե 80 միլիարդ դոլար, իսկ X սոցիալական ցանցը՝ 33 միլիարդ դոլար»,- գրել է Մասկը:
Մասկն ասել է, որ ընկերությունների ապագան այժմ կդառնա ընդհանուր, իսկ տվյալների ու ծրագրային մոդելների համադրման աշխատանքներն արդեն սկսվել են։
AI ստարտափ xAI-ը հիմնադրվել է Մասկի կողմից 2023 թվականին: Անցյալ տարի, ելույթ ունենալով Tesla-ի համաժողովում, գործարարը խոսել էր xAI ստարտափի ներուժի մասին։
Իլոն Մասկը նաև հայտարարել է, որ արհեստական ինտելեկտի Grok չաթ-բոտը, որը մշակվել է xAI-ի կողմից, հասանելի է դարձել Telegram մեսենջերի օգտատերերին։