Արցախահայության անունից հայտարարություններ չեմ արել․ Ստեփանակերտի քաղաքապետ

Արցախահայության անունից հայտարարություններ չեմ արել․ Ստեփանակերտի քաղաքապետ

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին ժամերին ադրբեջանական սոցհարթակներում տեղեկություն է շրջանառվում, թե իբր ես հարցազրույց եմ տվել ինչ-որ հեռուստաալիքի և արցախահայության անունից հայտարարություններ արել:

Պաշտոնապես պնդում եմ, որ նման հարցազրույց չի կայացել և, բնականաբար, այդ հարցազրույցի շրջանակում ինձ վերագրվող մտքերն ու հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում»։