Կոնջորյանի ստորաքարշությունը

Կոնջորյանի ստորաքարշությունը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է, ով օրերս խորհրդարանում կրքեր էր թեժացնում՝ սեփական փոքր ամբիցիաները բավարարելու նպատակով:

Ինչո՞ւ էր Կոնջորյանը կանգնել Սիմոնյանի թիկունքին 

Մի քանի օր առաջ ԱԺ-ում հերթական վեճն առաջացավ ՔՊ և ընդդիմության պատգամավորների միջև՝ ուղեկցված վիրավորական արտահայտություններով:

Երբ կրքերն արդեն հանդարտվել էին, դրանք նորից բորբոքեց Հայկ Կոնջորյանը:

Նա մոտեցավ ամբիոնին ու դիմեց Սեյրան Օհանյանին. «Մեծ մասն ԱԺ դահլիճում չլսեց, թե ինչ ասացիք ԱԺ նախագահին։ Հիմա Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»։

«Սրիկան դու ես»,- արձագանքեց Սեյրան Օհանյանը։

«Սրիկան Դուք եք, որովհետև ԱԺ նախագահին ասացիք «սրիկա»։ Սրիկան Դուք եք․․․ Եվ լուռ, ձա՛յնդ, պապանձվի՛ր»։

Հարված թիկունքից

Այսպիսով՝ գրեթե որևէ մեկը չէր լսել, բայց Կոնջորյանը մի քանի անգամ բարձրաձայնեց, որ Ալեն Սիմոնյանին «սրիկա» են ասել: ՔՊ խմբակցության ղեկավարին, թերևս, դուր էր եկել այդ տեսարանը. գաղտնիք չէ, որ նա տենչում է դառնալ ԱԺ նախագահ ու ամեն առիթով վարկաբեկում է Սիմոնյանին: