Փոխնախարարն ԱԺ-ում վատացավ. ինչպես է նրա ինքնազգացողությունը հիմա

Քիչ առաջ ԱԺ-ում քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանի ինքնազգացողությունը վատացավ:
Նա, մասնավորապես, երկու անգամ չկարողացավ պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թեև ընդդիմադիր պատգամավորը դա նույնիսկ չզգաց:
Իրավիճակը փրկեց Ալեն Սիմոնյանը, հայտարարելով, որ հարցի պատասխանը պարզ է:
MediaHub-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է Սիրունյանը հիմա իրեն զգում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ փոխնախարարը մի փոքր իրեն վատ է զգացել, հիմա ամեն բան կարգին է.
«Այո, նա մի փոքր իրենց վատ է զգացել, ԱԺ դահլիճից դուրս գալուց հետո վիճակը կարգավորվել է: Նա արդեն գնացել է նախարարություն»,- նշեց Խաչատրյանը: