Աստծո շռայլությունը և Ազգակործան պատուհասը 

Աստծո շռայլությունը և Ազգակործան պատուհասը 

«Քրիստոսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է. այդ ձևն ասոցացնում եմ մեր գործունեության հետ», «Շնորհակալ եմ, որ հավատացել եք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսը կարող է հարություն առնել, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»:

Այս հայտարարությունները Զատկի նախօրեին արել է Նիկոլ Փաշինյանը՝ իր կուսակից ընկերների հետ հանդիպման ժամանակ:

Զուտ հոգևոր, դավանաբանական առումով Մայր Աթոռն արդեն պատասխանել է Փաշինյանի անհեթեթությանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քրիստոսին խաչեցին հենց նրա համար, որ չցանկացավ հեղափոխական լինել և հեղափոխություն անել»։

Սակայն խնդրին արժե անդրադառնալ նաև բարոյական, քաղաքական հարթությունների վրա:

Սեփական անձը Քրիստոսի հետ նույնացնող Փաշինյանն իրեն պահում է դասական աղանդապետի պես՝ արշավանք սկսելով Եկեղեցու դեմ, պայքարելով պետության քաղաքական, քաղաքակրթական հիմքերի դեմ:

Նման հակագիտական, հակաբարոյական մտքեր ծնվում են այն առաջնորդների մոտ, ովքեր ամբողջովին ձախողվել են՝ միստիկայի միջոցով փորձելով արդարացում գտնել իրենց հանցագործ քաղաքականությանը, հիմնավորելու համար իրենց «առաքելությունը»՝ որպես առաջնորդ և իշխանություն:

Այսքանից հետո մնում է արձանագրել՝ Աստված մեր հանդեպ մեծ շռայլություն է ցուցաբերել, որ հոգեկան շեղումներով այս պատուհասի իշխանության տարիներին դեռ պետություն ունենք:

Վահրամ Բագրատյան