Ուշադրություն․ երթևեկության փոփոխություն՝ Նոր Նորքում

Ուշադրություն․ երթևեկության փոփոխություն՝  Նոր Նորքում

Քաղաքապետարանից հայտնում են, որ կենսապահովման բնագավառի  ենթակառուցվածքը նորոգելու նպատակով ս.թ. մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը: Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Պ. Սաֆարյան, Նանսենի և Ս. Քոչարյան փողոցներով: 

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: