Հայտնիներ, որոնք միացել են ստի և կեղծիքի դեմ պայքարին

Հայտնիներ, որոնք միացել են ստի և կեղծիքի դեմ պայքարին

Երրորդ օրն է, ինչ հոգևոր առաջնորդությամբ քայլերթ է մեկնարկել՝ Տավուշից դեպի Երևան։

Նպատակը Նիկոլ Փաշինյանից պատասխան ստանալն է, թե ի՞նչ իրավունքով է մասնատում մեր երկիրը։ Այս պահին հազարավոր քաղաքացիներ քայլում են Սևան-Երևան մայրուղով, և նրանց ժամ առ ժամ բազմաթիվ մարդիկ են միանում։ Նշենք, որ մարդկանցից բացի, պայքարի երթին միացել են նաև հարյուրավոր մեքենաներ։

Քայլերթին միացել են նաև հանրային ու հասարակական դեմքեր։ Այսպես, հենց Տավուշից քայլերթին միացել են երգիչներ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) և Արցախյան պատերազմի մասնակից, 44-օրյա պատերազմում անմահացած Վարդան Ամալյանի հայրը՝ Դավիթ Ամալյանը։ Դիլիջանից երթին միացան նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը, երգիչ Արամոն, դերասանուհի Անաիս Սարդարյանը, դիզայներ Նուռը, հաղորդավար Էրիկ Անթառանյանը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը և այլք։

Նշենք, որ քայլերթին միացել են նաև 44-օրյայում զոհված տղաների ծնողներից շատերը։ Նրանք նշում են, որ իրենց որդիների պատգամն են կատարում՝ պայքարել հանուն հայրենիքի։ 

Բացի այս, սոցցանցերում էլ արշավ է սկսվել․ մարդիկ գրառում են կատարում՝  «Ես Բագրատ Սրբազանի հետ եմ» վերտառությամբ ու վստահեցնում, որ մայիսի իննին միանալու են պայքարին։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ևս այս արշավին է միացել՝ նշելով, որ Երևանում սպասում է։ 

Շարունակելի․․․

Նարե Գնունի