«Opel»-ի և «Mercedes»-ի վարորդների միջև վեճ է եղել, ուղևորը ոտքով հարվածել է «Opel»-ի դռանը և կողային ապակուն․ Shamshyan

«Opel»-ի և «Mercedes»-ի վարորդների միջև վեճ է եղել, ուղևորը ոտքով հարվածել է «Opel»-ի դռանը և կողային ապակուն․ Shamshyan


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է  ստացվել, որ նույն օրը ժամը 18։45-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցի և Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի հատման վայրում «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև առաջացել է վիճաբանություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կողմից կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 18։45-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոցի և Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի հատման վայրում ավտոմեքենաների երթևեկության և փոխադարձ ճանապարհ չզիջելու հետ կապված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Ի․-ի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 24-ամյա Մուշեղ Մ․-ի միջև առաջացել է վիճաբանութուն, որի ժամանակ «Mercedes»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 18-ամյա Էրիկ Մ․-ն ոտքով հարվածել է «Opel»-ի  վարորդի դռանը և ձախ կողային հայելուն, միաժամանակ Արթուր Ի․-ն և Մուշեղ Մ․-ն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, այդ կերպ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով խախտել են համակեցության կանոնները, մարդկանց անդորրը, խոչընդոտել հասարակության բնականոն աշխատանքը և երթևեկության կանոնները: