Կյանքից հեռացել է ամերիկյան ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը

Ամերիկացի ֆիզիկոս և առաջին ամերիկյան ջրածնային ռումբի մշակողներից մեկը՝ Ռիչարդ Լոուրենս Գարվինն է մահացել 97 տարեկան հասակում։
Գարվինը մահացել է մայիսի 13-ին Նյու Յորքի Սքարսդեյլ քաղաքում իր տանը։
Գարվինը ծնվել է 1928 թվականի ապրիլի 19-ին Քլիվլենդում, Օհայո։ 21 տարեկանում նա պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ։ Հետագայում նրան հրավիրել են աշխատելու լաբորատորիայում (որտեղ Ռոբերտ Օպենհայմերն աշխատել է ատոմային ռումբի վրա): Այնտեղ, 1951 թվականին, Գարվինը ստեղծել է առաջին արդյունավետ ջերմամիջուկային ռումբի նախագիծը։ Այդ ժամանակ նա ընդամենը 23 տարեկան է եղել։
1952 թվականի նոյեմբերին Էնեվետակ ատոլում տեղի են ունեցել այս մշակման վրա հիմնված «Մայք» սարքի առաջին փորձարկումները։
Գարվինը ծառայել է որպես գիտության և անվտանգության խորհրդական ԱՄՆ մի քանի նախագահական վարչակազմերում՝ սկսած Դուայթ Այզենհաուերից (1953–1961) մինչև Բիլ Քլինթոն (1993–2001), բացառությամբ Ջերալդ Ֆորդի և Ռոնալդ Ռեյգանի։ Նա Պենտագոնի խորհրդատվական կոմիտեի անդամ է եղել, աշխատել է ԿՀՎ-ի և Պետդեպարտամենտի հետ, վերլուծել է Կուբայի հրթիռային ճգնաժամը (1962) և Չեռնոբիլի աղետի հետևանքները (1986):