Ալեքսիս Օհանյանը գնել է լոնդոնյան «Չելսիի» կանացի ակումբի բաժնետոմսերի մոտ 10%-ը

«Reddit» սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի մոտ 10%-ը։
Օհանյանն ակումբում 20 մլն ֆունտ ստեռլինգ է ներդրել։
«Reddit»-ի համահիմնադիրը կընդգրկվի նաև լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդի կազմում։