«Մենք էինք, որ հաղթեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմում»․ Թրամփը պարել է Կատարում

«Մենք էինք, որ հաղթեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմում»․ Թրամփը պարել է Կատարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարել և երգել է «Աստված օրհնի ԱՄՆ-ին» երգի ներքո։

Նա ժամանել է Կատարում տեղակայված ԱՄՆ ամենամեծ ավիաբազա՝ Ալ Ուդեյդ։ Այնտեղ նա հանդիպել է զինծառայողների հետ և ելույթ ունեցել։

Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը շուտով կստանան վեցերորդ սերնդի «F-47» կործանիչ։

«Մենք էինք, որ հաղթեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Նրանք օգնեցին, բայց առանց մեզ նրանք բոլորը կխոսեին գերմաներեն և մի փոքր ճապոներեն»,- նշել է Թրամփը։

«Ֆրանսիան տոնեց, Ռուսաստանը տոնեց, բայց մենք, կարծես, մի ​​փոքր ավելի շատ արեցինք, քան Ֆրանսիան», - ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև հայտարարել է, որ Կատարը ԱՄՆ-ից կգնի 42 միլիարդ դոլարի զենք, և որ ԱՄՆ-ը ևս 10 միլիարդ դոլար կներդնի ավիաբազայի զարգացման մեջ։

Նա ընդգծել է, որ իր առաջնահերթությունը «հակամարտությունների դադարեցումն է, այլ ոչ թե դրանց սկիզբը»՝ խոստանալով ավելացնել ԱՄՆ զինված ուժերի թվաքանակն ու ֆինանսավորումը։