Արտակարգ դեպք, քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը տրամադրել է տան կեղծված վկայականներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ անհայտ տաղամարդը քաղաքացուն սպառնում է և հնարավոր է նաև, որ ծեծի կենթարկի նրան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 60-ամյա Գայանե Ա․-ն հայտնել է, որ իրեն ոչ ոք չի սպառնացել, չի հարվածել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ 47-ամյա Արման Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 15։10-ի սահմաններում Մաշտոցի 29 հասցեում գործող նոտարական գրասենյակում պահանջել է իր տան վկայականները, սակայն իրեն տրամադրել են կեղծված վկայականներ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գայանե Ա․-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նոտար է։