Նշվել են մսամթերքի տեսակները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել

Նշվել են մսամթերքի տեսակները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել

Բրիտանացի դիետոլոգներ Դուեն Մելորի և Մեթյու Լամբերտի կարծիքով՝ կարմիր և գերմշակված միսը ամենաքաղցկեղածին (քաղցկեղ առաջացնող) մթերքներից են։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Առողջ սնվելու մասնագետները պարզաբանել են, որ անհնար է խուսափել բոլոր քաղցկեղածիններից։ Սակայն քաղցկեղի առաջացման վտանգը կարող է զգալիորեն կրճատվել, եթե սննդակարգից բացառեք վերամշակված միսը և դրանցից պատրաստված ուտեստները՝ երշիկեղենը, նրբերշիկը, բեկոնը, սալյամին, խոզապուխտը և հոթ-դոգը։ Բանն այն է, որ պահպանման ժամկետը մեծացնելու կամ համը բարելավելու համար միսը ենթարկվում է հատուկ քիմիական մշակման։

 

Այսպիսով, նման մթերքների նիտրատները (ազոտաթթվի աղերը) օրգանիզմում կարող են վերածվել N-nitrosochemicals (NOCs): Այս նյութերը հզոր քաղցկեղածին են։

«Բարձրակարգ քաղցկեղածինների» ցանկում են նաև սթեյքերը, բուրգերները և կարմիր մսի կոտլետները։ Մասնագետների կարծիքով՝ կարմիր միսը մեծացնում է հաստ աղիքի, ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Քաղցկեղի հնարավոր ուղիներից մեկը կապված է հեմ կոչվող միացության հետ, որը երկաթ է պարունակում և մսին ​​տալիս է հարուստ գույն: Այնուամենայնիվ, պետք չէ ամբողջությամբ հրաժարվել կարմիր մսից։ Բավական է սահմանափակել դրա սպառումը օրական 70 գրամով։