Անձրևները կշարունակվե՞ն․ ի՞նչ են զգուշացնում Հայհիդրոմետից

Անձրևները կշարունակվե՞ն․ ի՞նչ են զգուշացնում Հայհիդրոմետից

Երևան քաղաքում՝
Մայիսի 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Մայիսի 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 18-ին կեսօրից հետո, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։