Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է

Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է

Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 59 հասցեից գլխին քար ընկնելու հետևանքով «բաց ԳՈՒՎ կլինիկական մահ» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Գրել է «Շամշյանը»։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Էզիզ Արտիկովին է, ով ժամը 17։40-ի սահմաններում մահացել է:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16։45-ի սահմաներրում, նշված հասցեում գտնվող նորակառույց շենքի շինհրապարակում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, վերջինիս գլխին բարձրությունից բազալտե քար է ընկել, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքը:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված շենքի կառուցապատող ընկերությունում՝ որպես բանվոր։