Կայարանում դանակով հարձակում է տեղի ունեցել, կան ծանր վիրավորներ. Գերմանիա

Համբուրգի կենտրոնական կայարանում դանակով հարձակում է տեղի ունեցել։ Դաշնային ոստիկանության տվյալներով՝ վիրավորվել է 18 մարդ, որոնցից չորսը ստացել են կյանքին սպառնացող վնասվածքներ, իսկ վեցը՝ ծանր վիրավորվել։
Եվրանյուզի հաղորդմամբ, ձերբակալվել է Գերմանիայի 39-ամյա քաղաքացի։ Այս պահին առկա տեղեկությունների հիման վրա ոստիկանությունը կարծում է, որ նա գործել է մենակ։
Ոստիկանությունը չի կարծում, որ հարձակումը քաղաքական դրդապատճառներ ուներ և, ըստ երևությին, ավելի շատ պատահական գործողություն է եղել։ Հետաքննիչները պարզում են՝ կասկածյալը հոգեկան հիվանդություն է ունեցել, թե ոչ։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ հետաքննություն է ընթանում։