Քանի միգրանտ է տարեսկզբից արտաքսվել․ ՌԴ

Տարեսկզբից Ռուսաստանից արտաքսել են ավելի քան 19 000 անօրինական միգրանտի, հայտնել է ՌԴ դատական կարգադրիչների ծառայությունը։
2025 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից արտաքսվել է 19 100 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ։
Կառույցի տվյալների համաձայն՝ ամբողջ 2024 թվականի ընթացքում Ռուսաստանից 88 000 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, որոնք անօրինական են բնակվել երկրում։