Թրամփը հանձնարարել է ԱՄՆ-ում առնվազն 10 նոր միջուկային ռեակտոր կառուցել

Թրամփը հանձնարարել է ԱՄՆ-ում առնվազն 10 նոր միջուկային ռեակտոր կառուցել

ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունից պահանջվում է մինչև 2030 թվականը սկսել առնվազն 10 նոր միջուկային ռեակտորների շինարարություն, այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որն միջուկային արդյունաբերության բազայի վերականգնման մասին է:

Գերատեսչությանը հանձնարարվել է առաջնահերթություն տալ ատոմային էներգետիկայի արդյունաբերության հետ աշխատանքին՝ գործող միջուկային ռեակտորների հզորությունը 5 ԳՎտ-ով ավելացնելու համար։

Թրամփը նաև հանձնարարել է էներգետիկայի նախարարին, պաշտպանության նախարարի հետ համաձայնեցնելով, գնահատել փակ ատոմակայանների վերագործարկման կամ վերապրֆիլավորման հնարավորությունը Պենտագոնի կարիքների համար։