Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրին ապօրինի դուստր ունի

 Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրին ապօրինի դուստր ունի

Բրիտանական Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրին ապօրինի դուստր ունի, այս մասին գրել է «Daily Mail»-ը՝ վկայակոչելով Մերկուրիի կենսագրությամբ նոր գիրքը՝ «Սիրով, Ֆրեդի»։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Queen-ի մեներկիչը կենսաբանական երեխաներ չունի։

Լրագրող Լեսլի-Էնն Ջոնսը, ով ուսումնասիրել է երգչի կյանքը, պարզել է, որ աղջիկը ծնվել է 1976 թվականին ընկերոջ կնոջ հետ նրա սիրավեպից հետո: Նրա գոյության մասին իմացել է միայն Մերկուրիի մերձավոր շրջապատը, ներառյալ նրա ծնողներն ու քույրը, խմբի մնացած անդամները և նրա մտերիմ ընկերուհի Մերի Օսթինը:

Մերկուրին, երեխայի մայրը և ամուսինը որոշել են միասին մեծացնել երեխային։ Մերկուրին հաճախ է այցելել նրանց և բ նրանց հետ բնակվել։ Նա ամեն օր զրուցել է դստեր հետ, երբ հյուրախաղերի կամ ձայնագրման ստուդիայում է եղել։

Հիմա կինը 48 տարեկան է։ Նա ապրում է Եվրոպայում, աշխատում է որպես բժիշկ և ինքն էլ մայր է։ Կինը մտադիր է թաքցնել իր արյունակցական կապը։

Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991 թվականի նոյեմբերի 24-ին ՁԻԱՀ-ի հետ կապված բրոնխոպնևմոնիայից 45 տարեկանում: