ԵՄ-ն մտածում է SWIFT-ից ևս 20 ռուսական բանկ անջատելու մասին

Եվրամիությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ևս 20 բանկերի անջատման հնարավորությունը՝ հակառուսական նոր պատժամիջոցների շրջանակում, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։
Բացի այդ, ԵՄ-ն դիտարկում է ռուսական նավթի գնային առաստաղի իջեցման և «Հյուսիսային Հոսք» գազատարի դեմ սահմանափակումներ մտցնելու հարցը։
«Եվրահանձնաժողովը խորհրդակցում է անդամ երկրների հետ այս պլանների շուրջ <...> հնարավոր սահմանափակումների ժամկետների վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել», - ասել են աղբյուրները:
Նոր սահմանափակումների ներդրման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը։
Քննարկվում է նաև 2,5 միլիարդ եվրոյի առևտրային նոր սահմանափակումների մասին։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է արգելքների միջոցով սահմանափակել Ռուսաստանի եկամուտները։