Ռուբիոն հայտարարել է Սիրիայի դեմ որոշ պատժամիջոցների 180-օրյա դադարի մասին

ԱՄՆ վարչակազմը 180 օրով դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցների հիմնական փաթեթը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Հաշվի առնելով Սիրիայի նկատմամբ նախագահի՝ պատժամիջոցները մեղմելու հանձնառությունը՝ ես հրամայել եմ 180 օրով դադարեցնել Կեսարի ակտով հաստատված պատժամիջոցները, որպեսզի համոզվենք, որ պատժամիջոցները չխանգարեն մեր գործընկերներին ներդրումներ կատարել Սիրիայի կայունացման և վերականգնման գործում», - ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից։
«Այս դադարը կհեշտացնի էլեկտրաէներգիայի, ջրի և սանիտարական սարքավորումների մատակարարումը: Դա կօգնի ավելի արդյունավետ մարդասիրական օգնություն ցուցաբերել ամբողջ Սիրիայում», - հավելել է Ռուբիոն:
Նա նաև հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ՝ Սիրիայի հետ նախկինում արգելված մի շարք գործարքներ թույլ տալու որոշման մասին։