Բժիշկ Մյասնիկովն անվանել է ապրանքներ, որոնք կկանխեն շաքարախտի զարգացումը

Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը կիսվել է այն ապրանքների ցանկով, որոնք կարող են օգնել կանխել շաքարախտը:
Ռուսական «Ամենակարևոր բանի մասին» հաղորդաշարի եթերում մասնագետն անդրադարձել է հետազոտության։ Ըստ այդ տվյալների՝ որոշ մրգեր, ինչպիսիք են խաղողը, բանանը և տանձը, կարող են նվազեցնել նախադիաբետի՝ շաքարախտի վերածվելու վտանգը։
Նա նաև ընդգծել է, որ սուրճի կանոնավոր օգտագործումն օգնում է պաշտպանվել նենգ հիվանդությունից։ Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել ընկույզ և կաթնամթերք։ Բայց ավելի լավ է խուսափել բոլոր տեսակի քաղցր գազավորված ըմպելիքներից։