Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ

 Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ

Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ, այն տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո։ Հայաստանը 2024 թվականին նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունը։ Այս մասին լրագրողներին ասել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Երկկողմ շփումը լինելու է շատ առարկայական, քանի որ շատ հարցեր են կուտակվել քննարկման համար»,- ասել է Ուշակովը։ 

Ուշակովն ասել է, որ վերջին շրջանում «Հայաստանի և Ռուսաստանի միջև խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք մենք ակնկալում ենք, որ բաց կքննարկվեն ղեկավարների միջև»։

«Փաշինյանն ինքը ապրիլին ասել էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունները ծանր ժամանակներ են ապրում։ Վերջին շրջանում մեր երկրների միջև տարբեր մակարդակներով շփումները նկատելիորեն նվազել են։ Քննադատություններ են հնչում թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի հասցեին։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը։ Թեեւ նա դեռ չի հրաժարվել այս կազմակերպությունում լիարժեք մասնակցությունից։ Բայց նա չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից»,- ասել է Ուշակովը։

Ուշակովը հիշեցրել է, որ Հայաստանը երկխոսություն է զարգացնում Արևմուտքի հետ, այդ թվում՝ դիտարկելով Եվրամիությանն անդամակցելու տարբեր տարբերակներ։