Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Մելքումով  հասցեի մոտ՝ գլխավոր ճանապարհի հատվածում, տեղի է ունեցել գազախողովակի վնասում և առկա է գազի ուժեղ արտահոսք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ գլխավոր ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, ինչն էլ նման իրավիճակ է ստեղծել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն նշված հատվածով թերի աշխատանքները կատարել են, ըստ նախնական տեղեկությունների, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի կամ նրանց պատվերով գազախողովակներ անցկացրած ընկերությունը: