Սմոլենսկում աղյուսի արտադրության արտադրամասում խոշոր հրդեհ է բռնկվել

Սմոլենսկում աղյուսի արտադրության արտադրամասում խոշոր հրդեհ է բռնկվել

Սմոլենսկում հրդեհ է բռնկվել աղյուսի արտադրության արտադրամասում, հրդեհի մակերեսը կազմում է 1,5 հազար քառակուսի մետր, հաղորդում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները մարում են Սմոլենսկի Լավոչկինա փողոցի աղյուսի գործարանի տարածքում բռնկված հրդեհը, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է աղյուսի արտադրության արտադրամասում։ 

Նշվում է, որ հրդեհի մարմանը ներգրավվել է 50 մարդ և 14 տեխնիկա։